Մինչեւ տարվա վերջ Samsung-ն իր խելացի Gear S2 ժամացույցին iOS-ի հիմքով աշխատող սարքերի ապահովում կավելացնի: Այդ մասին ընկերությունը պատմել է Լաս Վեգասում  սպառողական էլեկտրոնիկայի CES 2016 ցուցահանդեսի շրջանակում իր մամուլի ասուլիսին: 

Ենթադրվում է, որ Samsung-ի սարքերը հնարավոր կլինի միացնել   iOS սարքավորումներին, օրինակ` iPhone-ին բազային գործառույթների իրականացման համար: 

Gear S2-ը աշխատում է Tizen-ով` Samsung-ի սեփական օպերացիոն համակարգով:  Ներկայումս խելացի ժամացույցի ապահովումն իրականացվում է  Android սարքավորումներով, տեղեկացնում է Lenta-ն:

Ընկերությունը նաեւ հայտնել է, որ  Gear S2 Classic շարքին ավելացրել է «վարդագույն ոսկի» եւ «պլատին» գույների թանկարժեք մետաղների հիմնակմախքներով մոդելներ: Առաջինի փոկը փղոսկրի գույնի է, իսկ երկրորդը սեւ գունավորում է ստացել, երկուսն էլ պատրաստված են բնական կաշվից:   

Նոր շքեղ արտադրանքի գինն առայժմ հայտնի չէ: Իր գործառնականությամբ  այդ ժամացույցին մոտ ոսկե հիմնախմախքով Apple Watch-ը 10 հազար դոլար արժե: