Բահրեյնի իշխանությունները հայտնել են հանցագործների խմբի ձերբակալման մասին, որոնք երկրում ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում, տեղեկացնում է  Reuters-ը` վկայակոչելով սաուդյան Al Arabiya հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները կապված են իրանական հեղափոխական գվարդիայի եւ լիբանանյան  «Հզբոլլահ» շարժման հետ, գրում է  Gazeta-ն: Ավելի վաղ Բահրեյնը դադարեցրել էր Իրան ավիաթռիչքները: 

Սաուդյան Արաբիայում հայտարարել են  ահաբեկչության եւ դրան դրդելու համար դատապարտված 47 մարդու մահվան դատավճռի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածների թվում է շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:

Հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել էր, որ թագավորությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: