Acer ընկերությունը Լաս Վեգասի CES 2016 ցուցահանդեսին ներկայացրել է աշխարհում առաջին 2-ը 1-ում գերբարձր լուծողականությամբ էկրանով   (3840-ը 2160-ին) Aspire Switch 12S նոթբուքը:

Սարքի էկրանի տրամագիծը 12,5 դյույմ է: Ի տարբերություն  Toshiba ընկերության ավելի վաղ ներկայացրած Sattelite Radius 12 4K-նոթբուք-ի, Acer-ի մոդելի դիսփլեյը կարող է անջատվել ստեղնաշարից որպես պլանշետ օգտագործվելու համար  (նման տեսակի սարքերը կոչվում են 2-ը 1-ում):

Aspire Switch 12S-ը կառուցված է  Intel Core M պրոցեսորի հիմքի վրա, որն առանձնանում է   արտադրողականության ընդունելի մակարդակի պարագայում էներգիայի խնայողական օգտագործմամբ: Նոթբուկն աշխատում է   Windows 10 օպերացիոն համակարգով: Սարքի զանգվածը ստեղնաշարի հետ կազմում է  1400 գրամ, իսկ պլանշետային մասի հետ`   800 գրամ, տեղեկացնում է Lenta-ն:

Եվրոպայում սարքի արժեքը կկազմի մոտ  1200 եվրո (համեմատության համար  Toshiba-ի  4K-մոդելը մեկ երրորդով թանկ է):