Ջիբութին դադարեցնում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտնել է տեղի հեռուստաալիքը` վկայակոչելով կառավարական աղբյուրին: 

Ավելի վաղ Իրանում դեսպանատան վրա հարձակման հետեւանքով Սաուդյան Արաբիան դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել է, որ թագավորությունը խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: 

Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել է ահաբեկչության եւ դրան դրդելու համար դատապարտված   47 մարդու մահապատժի ի կատար ածման վերաբերյալ: Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ  մահապատժի է ենթարկվել նաեւ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: Հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: