Կոպենհագենի (Դանիա) Joergensen հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Agence France-Presse-ը։ Տեղի ոստիկանությունում հստակեցրել են, որ պայթյունն ուժեղ չի եղել։ Ոչ ոք չի տուժել։

Դանիական ոստիկանությունն արդեն իսկ բռնել է չարագործին, ով գործի է դրել փոքր հզորության պայթուցիկը։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, ձերբակալված տղամարդը Դանիա է եկել Լյուքսեմբուրգից եւ երկու տարբեր անձնագիր է ունեցել, սակայն դանիական ոստիկանությունը հրաժարվում է այս առումով պարզաբանումներ տալ։

Նշենք, որ հենց Դանիան է գլխավորում աշխարհի ամենաերջանիկ եւ մրցունակ երկրների աղյուսակը։