Իրանի դեսպանին կանչել են Հորդանանի ԱԳՆ, որտեղ ասել են, թե վճռականորեն դատապարտում են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության եւ Մեշհեդում հյուպատոսարանի վրա կատարած հարձակումները։

«Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսարանի վրա հարձակումները դիվանագիտական հարաբերությունների մասին միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է»- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Դեսպանին հանձնարարել են Հորդանանի տեսակետը փոխանցել Իրանի ղեկավարությանը, հաղորդում է Gazeta-ն։