Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենի մայրաքաղաք Սանայում Իրանի դեսպանատան վրա ավիահարվածներ հասցնելու մեջ:
«Սաուդյան Արաբիան պատասխանատու է դեսպանատանը հասցրած վնասների եւ որոշ աշխատակիցների վիրավորվելու համար»,- մեջբերում է Reuters-ը Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը:
Սաուդյան Արաբիան իր հերթին հայտարարել է, որ հետաքննում է դեսպանատան հնարավոր ռմբակոծությունը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:




























