Ծիր Կաթինի ծայրամասերում՝ աստղային համակարգերի կուտակումներում, կարող է կյանք լինել, կարծում են գիտնականները: Նախորդ հետազոտությունները նույնպես կանգ էին առել հենց այդ կուտակումների վրա, քանի որ դրանցում մոլորակների զանգվածներ կային, սակայն ավելի ուշ այդ մոլորակները հնարավոր չէր եղել հայտնաբերել, նշում է BBC-ն:
Այդուհանդերձ գիտության մեջ կարող է նոր էջ բացել Հարվարդ-Սմիթսոնի աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Ռոզանա դի Ստեֆանոյի եւ Հնդկաստանի հիմնարար ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակից Ալաք Ռայի զեկույցում:
10 մլրդ տարեկան աստղային կուտակումներում քիչ են մետաղական տարրերով նոր աստղերը, որոնցից պետք է մոլորակների միջուկներ ձեւավորվեն:
Հաշվի առնելով նրանց տարիքը՝ այդ աստղերը պետք է մարող կարմիր թզուկներ լինեն, այդ իսկ պատճառով մոլորակները պետք է շատ մոտ դասավորված լինեն այդ աստղերին, որպեսզի հեղուկ ջուր ունենան:
Սակայն կյանքի համար դա բավական չէ: Այդ կուտակումներում աստղերն այնքան մոտ են, որ գրավիտացիոն ուժերը կարող են քայքայել ամբոողջ մոլորակային համակարգեր:
Այդուհանդերձ Դի Ստեֆանոն կարծում է, որ այդ շրջաններում հանդարտության կղզյակներ են, որտեղ գրավիտացիան այդքան մեծ չէ, եւ փոքր մոլորակներից այլմոլորակայինները (եթե նրանք իհարկե կան) կարող են մի մոլորակից անցնել մյուսը:




























