ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են Դավիթ Եղիազարյանը (ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային) եւ Յուրի Հովասափյանը (ԼՂՀ ՊԲ ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ):





























