Ճապոնացի աստղագետների խումբը սեւ խոռոչից դուրս եկող լույսի ճառագայթ է հաստագրել՝ V404 կոդային անվանումով: Սեւ խոռոչը Կարապի համաստեղության անմիջական հարեւանությամբ է գտնվում:

Ինչպես հայտնում է Global Science–ը, մասնագետները այդ երեւույթը պատկերել են տեսաժապավենի վրա, օգտագործելով բարձրտեխնոլոգիական սարքավորում, որը ներկցված է աստղադիտարանի հեռադիտակին::

Գիտնականները կարծում են, որ լույսի արտաժայթքումը կատարվել է գրավիտացիոն ֆոնի գերտաքացման պատճառով, որը ռեկորդային ջերմաստիճանի է հասել՝ տասնյակ միլիոն աստիճանի:

Լուսային արտանետումը երկուսուկես շաբաթ է տեւել: Այդ ժամանակահատվածում դա եղել է ռենտգեն սպեկտորի ճառագայթման ամենավառ աղբյուրը: Գիտնականները չեն կարողանում բացատրել այդքան տարօրինակ լուսային արտանետումները, բայց անհրաժեշտ են համարում հեռադիտակնների օգնությամբ լրացուցիչ հետազոտությունների անցկացումը: