Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի դիվերսիաները ուղղված են ոչ թե ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը, այլ պայմանավորված են Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններով։ Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեսքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ շփման գծում զինված հարձակումները պատահականություն չեն եւ նպատակ ունեն ստուգել ԼՂ Զինված ուժերի մարտունակությունն ու ուշիմությունը։ «Ստուգեցին եւ ատամները ջարդեցին, ընդ որում գերազանց ջարդեցին»,- նկատեց փորձագետը։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարությունների մասին՝ Իսկանդարյանը նշեց. «Մինսկի խմբի համար դժվար չէ հասկանալ, որ ինքը որպես միջնորդ, պետք է աշխատի հակամարտող բոլոր կողմերի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին՝ Իսկանդարյանը նշեց, որ դրանով միջնորդները ցանկացել են ցույց տալ, որ գործընթացը շարունակվում է։