Apple ընկերությունը ձեռք է բերել Emotient սթարթափը, որը արհեստական ինտելեկտի օգնությամբ մարդու դեմքի միմիկայով որոշում է մարդկանց տրամադրությունը, գրում է Wall Street Journal-ը:
Առայժմ տեղեկություններ չկան, թե ինչպես է օգտագործվելու ծրագիրը կամ արդյոք առհասարակ օգտագործվելու է: Ի սկզբանե այս ծառայությունը առաջարկել էին գովազդային ընկերություններին, որոնք դրա միջոցով կկարողանային գնահատել այս գովազդի նկատմամբ մարդկանց արձագանքը:
Apple-ը հաստատել է այս ձեռքբերման մասին տեղեկությունը ու նշել, որ ժամանակ առ ժամանակ իրենք փոքր տեխնոլգիական ընկերություններ են գնում, բայց «նպատակներնն ու ծրագրերը չեն քննարկվում», հայտնում է Gazeta–ն:
Emotient –ի ներկայացուցիչներն այդ տեղեկությունը չեն մեկնաբանել: Ավելի վաղ Սան Դիեգոյում գտնվող ընկերությունը մինչեւ 8 մլն դոլար էր ներգրավել ներդրողներից, որոնցից մեկն էլ Intel Capital–ն էր:




























