Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերն անհայտ անձինք այրել են հարկային տեսչության շենքը: Շենքը բավական վնաս է կրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով երկրի հրշեջ ծառայության ներկայացուցչին:

Կրակի դեմ պայքարել են 27 հրշեջներ` 11 մեքենաներով: Տուժածներ չկան:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հունաստանում նախատեսված են հանրահավաքներ ու ցույցեր, որոնք ուղղված են տնտեսության մեջ խիստ միջոցների կիրառման դեմ, որոնք կառավարությունը կիրառում է ԵՄ-ից ու Արժույթի միջազգային հիմնադրամից օգնություն ստանալու ակնկալիքով: