Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի փողոցները ջրածնային ռումբի փորձարկման մասին հայտարարությունից երեք օր անց զարդարվել են նոր հաղթանակների կոչող կարգախոսներով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ջրածնային ռումբի փորձարկումների հաջողության էներգիայով այս տարի առաջ մղենք համընդհանուր շարժումը». այս կարգախոսը կոչ է անում ռազմական նվաճումները տեղափոխել արտադրության եւ կյանքի այլ ոլորտներ:  «Թող Աշխատավորական կուսակցության համագումարը փայլատակի որպես հաղթողների տոնախմբություն». այս կարգախոսն ուղղված է ընթացիկ տարվա մայիսին կայանալիք կուսակցական համագումարին ընդառաջ ազգի բարոյական ոգու բարձրացմանը:  

Շաբաթ օրը կենտրոնական կուսակցական «Նոդոն սինմուն» թերթը հրապարակել է մի հոդված, որում պնդում է, թե Հյուսիսային Կորեան    «փորձարկման հաջողությամբ փոշի է դարձրել թշնամիների ագրեսիվ չարանենգությունները եւ ռազմական հզոր ուժ է ձեռք բերել, որն ի վիճակի է պաշտպանել Կորեական թերակղզում ժողովրդի ինքնիշխանությունն ու խաղաղությունը»: