Մադրիդի «Ռեալից» «Շալկե» Ռաուլի տեղափոխությունից հետո գերմանական ակումբը Բունդեսլիգայում խայտառակ ելույթներ է ունենում: Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Շալկեն» 0:2 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին», որը երեք խաղում տանելով երեք հաղթանակ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 3-րդ տուրի եւս մեկ հանդիպում տեղի կունենա այսօր: «Բավարիան» կընդունի «Վերդերին»: