Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում պայթյունի հետեւանքով առնվազն 17 մարդ է տուժել: Նախնական տվյալների համաձայն, Կենտրոնական շուկայի մոտ ճաշարանի երկրորդ հարկում գազի բալոն է պայթել, տեղեկացնում է Point.md-ն:
Հարվածային ալիքը ջարդել է շենքի բոլոր ապակիները, հարեւան շինությունները չեն տուժել: Դեպքի վայրում հրշեջներ եւ «շտապօգնության» բժիշկներ են աշխատում: Տուժածների մեջ երեխաներ կան:











