Թուրքիայում,  սեպտեմբերի 14-ին, լույս կտեսնի Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող երկու հատորից կազմված աշխատությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուբա Չանդարի հեղինակությամբ աշխատությունը կազմված է 2 հատորից, որից առաջինը կոչվելու  «Խենթ Հրանտ», իսկ երկրորդը՝ «Պարոն Հրանտ»։  Առաջին հատորը սկսում է Հրանտի ծնունդից եւ հասնում մինչեւ «Ակոս» ստեղծելու ժամանակաշրջանը։ Երկրորդ հատորում ներկայացվում է Հրանտ Դինքի՝ որպես լրագրող եւ փիլիսոփա, գործունեության, ինքնության պայքարի տարիների եւ զահուրելի սպանության հետ կապված իրադարձությունների ու արձագանքների մասին:

Հեղինակն ամբողջ պատմությունը նկարագրել է բավականին զգացմունքային ոճով։ «Հրանտը թե հողի տակ է, թե հողի վրա։ Նա այնտեղ է, որտեղ կա խիղճը...»-նշում է հեղինակը։