Այսօր` սեպտեմբերի 11-ին Երեւանում մեկնարկում է 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 22-ը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում:

Փառատոնի կազմակերպիչն է անգլիացի Սայմոն Բոուզ Լայոնը: Այն կայանալու է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են ջութակահար Ալեքսանդր Չաուշյանը եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:

Ընդհանոր առմամբ, փառատոնը Երեւանում կհավաքի 22 երաժիշտների` 12 երկրներից:

Նրանք մաստեր կլասեր կանցկացնեն Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար: Փառատոնին կմասնակցեն այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Էշլի վոսը, Ջուլիա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Անտոն Սորոկովը, Սվյատոսլավ մորոզը եւ Դայշին Կաշիմոտոն: