Իրանում հետաձգել են մեկ տարի առաջ ձերբակալված ամերիկուհի Սարա Շրուդին ազատ արձակելը, ում Իրանի իշխանությունները խոստացել էին ազատ արձակվել սեպտեմբերի 11-ին:
Ինչպես հաղորդում էGZT.ru-ն, Շրուդը եւ եւս երկու ամերիկացիներ` Շեյն Բաուերն ու Ջոն Ֆաթալը ձերբակալվել էին նախորդ տարվա հուլիսին` Իրան-Իրաք սահմանը հատելու ժամանակ: Նրանց լրտեսության մեղադրանք էր առաջադրվել, որի համար Իրանի օրենքներով շատ խիստ պատիժ է հասնում` ընդհուպ մինչեւ մահապատիժ:
Ամերիկյան կողմը պնդում էր, որ ձերբակալվածները սովորական ճանապարհորդներ են եւ պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց:
Սակայն, Իրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլատաբադիի խոսքով, Շրուդը ազատ չի արձակվի, քանի որ այդ գործով բոլոր օրենսդրական ընթացակարգերը չեն ավարտվել: Իրանի նախագահի ներկայացուցիչը նույնպես հաստատել է, որ ամերիկացիների ազատ արձակումը հետաձգվում :





























