Թեհրանի հայերի արքեպիսկոպոս Տիգրան Սարգսյանը նամակ է հղել Իրանի լրատվական IRNA գործակալությանը, որում իր անհամաձայնությունն է հայտնել ամերիկացի հոգեւոր հովիվ Թերրի Ջոնսոնի որոշման վերաբերյալ, ով հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ին պատրաստվում է այրել մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը: Սարգսյանի կարծիքով՝ Ղուրանի այրումը կլինի կրոնների միջեւ անհանդուրժողականության եւ ծայրահեղականության դրսեւորում, հայտնում է IRNA-ն: Նշենք, որ ԱՄՆ-ի ֆլորիդա նահանգի հոգեւոր հովիվ Թերի Ջոնսոնը խոստացել է այրել Ղուրանը, ինչից հետո ամերիկյան իշխանությունները քննադատել էին հոգեւորականի այդ նախաձեռնությունը: Ղուրանի այրումը պետք է տեղի ունենար 2010 թվականի սեպտեմբերի 11-ին` 2001-ի նույն օրը տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով փլուզված երկնաքերերի վայրում: Սակայն հաշվված վայրկյանների ընթացքում նախապես հայտարարված իր որոշումից Ջոնսը հրաժարվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռամադանի տոնի առիթով իր հատուկ ուղերձում կողմ էր արտահայտվել Նյու Յորքում սեպտեբերի 11-ի ահաբեկչության վայրին մոտ մզկիթ կառուցելու գաղափարին: Այդ գաղափարը պաշտպանել է նաեւ Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Նա հասարակական ուժերին կոչ էր արել չխոչընդոտել մզկիթի կառուցմանը:





























