«Վերջին 5 տարիներին Ադրբեջանում խոսքի ազատության վիճակը լրջորեն վատացել է։ Ադրբեջանական կառավարությունը շարժվում է ոչ թե ժողովրդավարության, այլ ավտորիտարիզմի ուղղությամբ»։ Այս մասին ասվում է ARTICLE 19 միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ։
Համաձայն կազմակերպության՝ Ադրբեջանում խոսքի ազատության ամենամեծ խնդիրը զրպարտության քրեականացումն է, այսինքն՝ զրպարտության եւ անձին վիրավորելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը։
Առանձնահատուկ անհանգստություն են առաջացնում ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող, պետական չինովնիկներին քննադատող անձանց ձերբակալությունները։ Հաշվետվության մեջ խոսվում է «Իրական Ադրբեջան» եւ «Գյունդելիկ Ադրբեջան» թերթերի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի, ինչպես նաեւ 2009 թվականին ձերբակալված բլոգերներ Էմին Միլլիի եւ Ադնան Հաջիզադեի մասին։
Միջազգային հանրությունը կրկին ուշադրությունը սեւեռում է Ադրբեջանում խոսքի ազատու

Հասանելի է
русский



























