Հունվարի 10-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզի Հանրապետության հրապարակում՝ հարգելու 2015 թվականին երկիրը ցնցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, արարողության մեկնարկին զոհերի հարազատների եւ մտերիմների ներկայությամբ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն իսլամականների հարձակումների հետեւանքով զոհվածների անուններով ցուցատախտակ է բացել:

Հիշատակի համերգի ժամանակ ռոքի վետերան Ջոնի Հոլիդեյը ներկայացրել է «Հունվարի կիրակին» վերնագրով կոմպոզիցիան, որը գրել է անցյալ տարվա ահաբեկչություններից հետո, իսկ Ֆրանսիայի զինված ուժերի երգչախումբը հավաքվածների առջեւ կատարել է «Մարսելիեզ»-ը եւ Ժակ Բրելի «Փարիզի անուններ» ստեղծագործությունը: