Samsung ընկերությունը «Consumer Electronics Show 2016» ամենամյա ցուցահանդեսին ներկայացրել է խելացի «Family Hub» սառնարանը: Դրա գլխավոր առանձնահատկությունը իր ներսում գտնվող մթերքները ճանաչելու, դրանց թարմությունը եւ քանակը պարզելու եւ տիրոջը փչացած եւ քիչ քանակությամբ մնացած մթերքների մասին տիրոջը տեղեկացնելն է:  Այդ տեղեկությունն ուղարկվում է տիրոջ սմարթֆոնին:

Սառնարանն ի վիճակի է նաեւ համացանցում ինքնուրույն պատվիրել մթերքներ, եթե տերը համապատասխան կարգավորում անի:   Առայժմ այդ հնարավորությունը նախատեսված է միայն կորեացի գնորդների համար:  Խելացի սառնարանի մնացած գործառույթներն այնքան տպավորիչ չեն. այն մեծ ներկառուցված էկրան ունի եւ կարող է ծառայել որպես  «խելացի տան» կառավարման կենտրոն: Վաճառքի սկզբի եւ խելացի սառնարանի արժեքի մասին առայժմ չի հաղորդվում, տեղեկացնում է  Kedem-ը: