Yahoo ընկերությունը 2015 թվականի ընթացքում զրկվել է իր աշխատակիցների ավելի քան 1/3-ից, որոնք հեռացել են ընկերության նախագահ Մարիսա Մայերի քաղաքականության պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

Մարիսա Մայերի ղեկավարության տարիներին, որն իր պաշտոնն ստանձնել է 2012-ին, ընկերությունը դժվար ժամանակները է ապրում, որն ուղեկցվում է «ուղեղների արտահոսքով»: Ներկայումս ընկերության հետագա հաջողությանը, ըստ անցկացված հետազոտությունների, հավատում է աշխատակիցների միայն 34 տոկոսը:

Կադրերի արտահոսքից խուսափելու համար, ավելի վաղ Մայերը հանձնարարել էր աշխատակիցներին դրամական խրախուսանքներ բաժանել, ինչը դժգոհություն էր առաջացրել այն աշխատակիցների շրջանում, որոնք չին ստացել բոնուսներ:

Այժմ Yahoo-ի ղեկավարը ծրագրում է զանգվածային կրճատումներ իրականացնել եւ ազատվել աշխատակիցների 10 տոկոսից՝ ընկերության վնասները նվազեցնելու համար: Ընկերության աշխատակիցներն արդեն հայտնում են, որ նոր աշախատեղ են փնտրում: