Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը The New York Times-ում լույս տեսած հոդվածում Սաուդյան Արաբիային մեղադրել է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնագիրը ձախողելու փորձի մեջ։
«Սաուդյան Արաբիան հավանաբար տագնապներ ունի, որ ծխե վարագույրի բացվելը թույլ կտա տեսնել իրական գլոբալ սպառնալիքը, այն է՝ իր կողմից արմատականության ակտիվ ֆինանսավորումը։ Միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնագիրը ձախողելու փորձը եւ տարածաշրջանում լարվածության պահպանման ռազմավարությունը 3 մաս ունի՝ ճնշում գործադրել Արեւմուտքի վրա, Եմենում պատերազմի միջոցով նպաստել տարածաշրջանային անկայունությանը եւ Իրանի դեմ անմիջական սադրանքներ ձեռնարկել»,- գրել է նա, փոխանցում է Gazeta-ն։
Զարիֆը նաեւ նշել է, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Իրանի իշխանությունները Էր Ռիադի հետ երկխոսության հաստատման փորձ են ձեռնարկել։




























