Apple ընկերությունը պատրաստվում է գործիքի մշակել, որը թույլ է տալիս հեշտացնել օգտատերերի համար անցումը Android պլատֆորմի, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։

Այդ որոշումը կայացվել էր եվրոպական բջջային օպերատորների կողմից ընկերությանը քննադատելու պատճառով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Apple-ը համաձայնել է դիմել այդ քայլին։ Ընկերությունը պաշտոնական հայտարարություն դեռեւս չի արել։

Բջջային օպերատորներն անհանգստացած են այն հանգամանքից, որ օգտատերերը տեխնիկական դժվարությունների պատճառով Apple սարքավորումներից անցում չեն կատարում Android-ի։ Դա էլ հենց թույլ է տալիս Apple-ին շուկայում դոմինանտ դիրք պահպանել, կարծում են նրանք։

Ընկերության համար այդ որոշումը կնշանակի խախտել Սթիվ Ջոբսի պատվիրաններից մեկը։ Նա կարծում էր, որ անհրաժեշտ է աշխատել օգտատերերին պահել իրենց էկոհամակարգի շրջանակներում։