Մոսկվայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը մեկնարկում 6:0 հաշվով հաղթեց իսպանացի Ագուստին Պարա Սանչեսին եւ հաջորդ գոտեմարտում հանդիպեց աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի Բեսիկ Կուդուխովի հետ, որն էլ հաղթեց մեր ըմբիշին 6:2 հաշվով:

96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանին եւս բաժին էր հասել հաղթողի գլխավոր հավակնորդ, Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ռուսաստանցի Խաջիմուրատ Գացալովը: Ենոքյանը պարտվեց 1:7 հաշվով:

Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Վադիմ Լալիեւը 10:0 հաշվով հաղթեց մալթացի Աբրահամ Վասալոյի հետ եւ երկրորդ գոտեմարտում կմրցի Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր, ռումինացի  Ստեֆան Գեորգիտայի հետ: