Հունվարի 31-ին «մոլորակների շքերթ» կլինի, որին հետեւելու հնարավորություն կունենան նաեւ Հայաստանի բանակիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Հաճախ լինում է այնպես, որ Մերկուրի, Վեներա, Սատուրն, Մարս ու Յուպիտեր մոլորակները հավաքվում են մի կետում: Դա կոչվում է «մոլորակների շքերթ»: Աշխարհի ցանկացած անկյունից մարդիկ կարող են անզեն աչքով տեսնել դա: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին, սակայն այստեղ մեկ խնդիր կա. եղանակային պայմանները պետք է թույլ տան», - ասաց Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ Հայաստանում հունվարի 31-ին ինչ եղանակ կլինի եւ արդյոք մենք հնարավորություն կունենանք հետեւելու «մոլորակների շքերթին»:




























