Մոսկվայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Վադիմ Լալիեւը, մալթացի Աբրահամ Վասալոյին 10:0 հաշվով հաղթելուց հետո, գոտեմարտեց Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր, ռումինացի Ստեֆան Գեորգիտայի հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը մեկնարկում 6:0 հաշվով հաղթել էր իսպանացի Ագուստին Պարա Սանչեսին եւ հաջորդ գոտեմարտում հանդիպել աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի Բեսիկ Կուդուխովի հետ, որն էլ հաղթել էր մեր ըմբիշին 6:2 հաշվով:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանին եւս բաժին էր հասել հաղթողի գլխավոր հավակնորդ, Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ռուսաստանցի Խաջիմուրատ Գացալովը: Ենոքյանը պարտվեց 1:7 հաշվով:




























