Intel ընկերությունը մեկ մարդու կողմից միաժամանակ կառավարվող անօդաչու սարքերի առավելագույն թվի ռեկորդ է սահմանել:
Դրա համար Intel-ը հատուկ ծրագրային ապահովում է ստեղծել, որը հնարավորություն է ընձեռում վերահսկել հարյուր անօդաչուների շարժումը:
Ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից: ընկերությունը լուսային շոու է ներկայացրել. լուսադիոդային մարտկողներով անօդաչու սարքերը թռչել են՝ Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայի նվագակցությամբ օդում տարբեր ֆիգուրներ գծելով:
Ըստ Informnig.ru-ի, «Drone 100» անվանումը ստացած նախագիծը ներկայացվել է սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսի ժամանակ:











