Apple ընկերությունը հայտնել է iOS 9.3 նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակի թողարկման մասին, որն ունի գիշերային ռեժիմի գործառույթ, հայտնում է ՌԲԿ-ն։

«Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ երեկոյան ժամերին վառ կապույտ գույնի ազդեցությունը կարող է ազդել օրվա կենսաբանական ռիթմի վրա եւ դժվարացնել քնելու գործընթացը։ iOS-ի գիշերային ռեժիմը ժամացույցով եւ տեղայնացման միջոցով որոշում է մայրամուտի ժամն ու ձեր գտնվելու վայրը։ Դրանից հետո համակարգը ավտոմատ կերպով փոխում է ձեր դիսփլեյի գույնը, իսկ առավոտյան դիսփլեյը ստանում է իր սովորական գունավորումը»,- ասված է Apple-ի կայքում։

Բացի այդ, iOS 9.3-ը թույլ է տալիս գտնել մոտակա լցակայանը, կայանատեղին, ռեստորանը, սրճարանը։