Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորական թեկնածուների հիշեցման թերթիկները։
Դրանում ներկայացված են առաջադրման պայմանները, թեկնածուների գրանցման, ինչպես նաեւ նրանց իրավունքների եւ պարտականությունների մասին դրույթներ, հայտնում է Trend գործակալությունը։
Նշենք՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2010 թվականի նոյեմբերի 7-ին։ Սեպտեմբերի 3-ին տրվել էր քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։




























