Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Արաքում ատոմային ռեակտորի կենտրոնական հատվածի ապամոնտաժման մասին տեղեկությունները, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։
«AEOI-ն պետք է ավարտի համաձայնեցված գործողությունները, մինչեւ դրանց իրականացման ժամկետի ավարտը, ինչպես կարգադրել է գերագույն առաջնորդը։ Այդ կապակցությամբ որոշ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել, սակայն ռեակտորի կենտրոնական հատվածի ապամոնտաժումը չի ավարտվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ այս պահին խոսք չկա ինչպես ապամոնտաժման գործընթացի ավարտի, այնպես էլ դրա ակտիվ գոտին ցեմենտով փակելու մասին։




























