Մոսկվայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Վադիմ Լալիեւը երկու հաղթանակներից հետո դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն ուզբեկ Զաուրբեկ Սոխիեւին: Քանի որ ուզբեկ ըմբիշը հասավ մինչեւ եզրափակիչ Լալիեը իրավունք ստացավ պայքարել երրորդ տեղի համար գոտեմարտին մասնակցելու համար, սակայն եւս պարտվեց, այս անգամ 4:9 հաշվով կուբացի Ռայներիս Սալաս Պերեսին եւ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը մեկնարկում 6:0 հաշվով հաղթել է իսպանացի Ագուստին Պարա Սանչեսին եւ հաջորդ գոտեմարտում հանդիպել աշխարհի գործող չեմպիոն ռուսաստանցի Բեսիկ Կուդուխովի հետ, որն էլ հաղթել է մեր ըմբիշին 6:2 հաշվով:
96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանին եւս բաժին էր հասել հաղթողի գլխավոր հավակնորդ, Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ռուսաստանցի Խաջիմուրատ Գացալովը: Ենոքյանը պարտվել էր 1:7 հաշվով:





























