Սիրիայի ճգնաժամը ինչ -որ չափով արտացոլում է Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունները: Այս մասին հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արաբագետ Արաքս Փաշայանը:
Նրա խոսքով Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունների ներկա ճգնաժամը ամենեւին էլ լարվածության նոր փուլ չէ: «Սա ընդամենը լարվածության նախկին փուլի մի մասն է: Քանի որ Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները միշտ էլ լարված են եղել՝ 1979 թ. սկսած, երբ Իրանում Իսլամական հեղափոխություն կատարվեց: Այն ժամանակ Այաթոլա Հոմեյնին ծրագրում էր շիա հեղափոխությունը արտահանել Պարսից ծոցի երկրներ: Հենց այդ ժամանակվանից էլ Պարսից ծոցի երկրները սկսեցին մտահոգվել նրանով, որ Իրանն իբրեւ միջամտում է տարածաշրջանի գործերին»,- նշել է Փաշայանը:




























