Նավթի գների ներկա անկման ֆոնին Պարսից ծոցի երկրներին անհանգստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արաբագետ Արաքս Փաշայանը:

Նրա խոսքով, պատժամիջոցների հանումը Իրանին հնարավորություն կտա ակտիվորեն մտնել նավթի համաշխարհային շուկա: Փաշայանի խոսքով, թեեւ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ լարվածությունը նորություն չէ, սակայն կան մի շարք նոր պատճառներ այս երկու երկրների միջեւ հակասությունների համար:

«Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր, ինչպիսիք են, օրինակ Մուհամեդ բին Սալմանը եւ նրա խմբավորումը, որոնք ուզում են ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի միջազգային կշիռը: «Բացի այդ, երկար տարիներ Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ փորձել են հակազդել Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ համաձայնության ձեռքբերմանը»,-հավելել է Արաքս Փաշայանը: