Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ, որի ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորումը, իրավիճակը Եմենում եւ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների խնդիրը:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ: «Զրույցի ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտությանը վերաբերող համալիր խնդիրներ: Անդրադարձ է եղել Եմենում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների հարցը»,-նշել են ԱԳՆ-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: