Vertu լյուքսային հեռախոսների արտադրողը ներկայացրել է Signature Touch for Bentley սմարթֆոնի նոր տարբերակը, որը ստեղծվել է բրիտանական ավտոարտադրողի հետ համատեղ։ Ընտրելու համար առաջարկում են կաշվի 8 տեսակ, որոնցով կարող է զարդարված լինել հեռախոսը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը։

Իր նախորդի հետ համեմատ՝ Signature Touch-ն ունի բարելավված գունահաղորդում, ավելացել են նաեւ գործառույթները։ Գաջետը կարող է ինտեգրվել Bentley-ի ցանկացած մոդելի հետ։ Սարքավորումն աշխատում է Android 5.1 Lollipop պլատֆորմով։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի սկզբին Vertu-ն գնել էին չինացի ներդրողները։