Հունվարի 12-ից Microsoft ընկերությունը դադարեցրել է Internet Explorer-ի «հնացած» տարբերակների աջակցությունը: Դրանց թվին ընկերությունը դասել է Internet Explorer 8, 9 եւ 10 տարբերակները:
Microsoft-ում հաղորդել են, որ նախկինի պես են արդիական է համարվում Internet Explorer 11-ը, որի համար կշարունակեն անվտանգության եւ համատեղելիության կարգավորման թարմացումներ թողարկել, ինչպես նաեւ պարզապես տեխնիկական աջակցություն ապահովել: Դրա համար հարկավոր է օգտագործել Windows 7, Windows 8.1 կամ Windows 10 օպերացիոն համակարգերը:
Ըստ Ferra-ի, այսօրվանից դադարեցվել է նաեւ Windows 8-ի աջակցությունը: Microsoft-ն Internet Explorer 8, 9 եւ 10 տարբերակների օգտատերերին առաջարկում է կա՛մ դրանք թարմացնել՝ օգտագործելով Internet Explorer 11-ը, կա՛մ անցնել նոր բրաուզերի՝ Microsoft Edge-ի:




























