Իրանի կողմից Պարսից ծոցում ձերբակալված ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստիներն այսօր՝ հունվարի 13-ին կանցնեն ամերիկյան նավ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից՝ անանունության պայմանով: Փոխանակումը պետք է տեղի ունենա ցերեկը՝ անվտանգության պայմանները պահպանելու համար:
Նավը, որը կվերցնի նավաստիներին, ընդգրկված է USS Harry S. Truman ավիակիր գլխավորած հարվածային խմբի կազմում:
Ավելի վաղ Իրանի զինվորականները հաստատել էին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի ձերբակալման մասին տեղեկությունը: Նախնական տվյալներով, ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու նավեր մտել են Իրանի ջրային տարածքներ՝ Քուվեյթի եւ Բահրեյնի միջեւ: Հաղորդվել էր, որ նավաստիները անվտանգության մեջ են:



























