Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Բեյրութի թաղամասերից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել:

Բուրջ Համուդ թաղամասի աղբարկղերից մեկում ռումբ է տեղադրված եղել: Պայթյունի հետեւանքով զոհվել է 3 մարդ` մեկ լիբանանցի եւ երկու սիրիացի:

Ահաբեկչության պատճառները դեռեւս բացահայտված չեն: Նշենք, որ Բուրջ Համուդում բնակվում է հայկական մեծ համայնք: