«Կասպերսկու լաբորատորիան» որոշել է ապահովել նաեւ հակավիրուսի վրա տնտեսող օգտատերերի համակարգչային անվտանգությունը։ Ընկերությունն անվճար հակավիրուս է թողարկել, որը կանխում է համակարգիչներում վնասակար ծրագրային ապահովումների տեղադրումը, «բուժում է» արդեն վարակված ֆայլերը եւ նախազգուշացնում է պոտենցիալ վտանգավոր կայքերի մասին։ Հակավիրուսը կարելի է բեռնել ընկերության կայքից։
Անվճար հակավիրուսի փորձարկումներն ընթանում են արդեն 3 ամիս, եւ ծրագրավորողների տվյալներով՝ այս ընթացքում այն բեռնել է 200 000 մարդ, տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։
Ապագայում այդ արտադրանքը կարող է հասանելի լինել ուկրաինացի եւ հնարավոր է չինացի օգտատերերի համար։



























