Microsoft ընկերությունը խոստացել է շուտով անվճար տեսազանգեր ավելացնել iOS-ով, Android-ով եւ Windows 10-ի բջջային տարբերակով աշխատող Skype-ի բջջային տարբերակի համար, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Mashable-ը:
Թարմացումը կթողարկվի մի քանի շաբաթվա ընթացքում եւ նվիրված կլինի Skype-ի տասնամյա հոբելյանին: Նոր գործառույթը թույլ կտա միաժամանակ 25 օգտատիրոջ մասնակցությամբ տեսազանգեր կատարել: Ավելի վաղ նման հնարավորություն ունեին միայն «Skype բիզնեսի համար» փաթեթ ունեցողները: Սովորական օգտատերերի համար մատչելի էին միայն ձայնային խմբային զանգերը:
Microsoft-ը չի նշում թարմացման թողարկման կոնկրետ ժամկետները, սակայն այժմ արդեն հնարավորություն կա փորձելու նախնական տարբերակը նրանց համար, ովքեր բաժանորդագրված են Skype կայքին: Միաժամանակ տեսամեսենջերի մրցակիցների` FaceTime-ի եւ Facebook Messenger-ի մոտ նման գործառույթն առայժմ բացակայում է:



























