Հունվարի 13-ից  Microsoft-ը պաշտոնապես դադարեցնում է   Windows 8 օպերացիոն համակարգի ապահովումը, գրում է Gazeta-ն:

Այն օգտատերերը, որոնք չեն թարմացրել օպերացիոն համակարգը ավելի նոր տարբերակներով, կզրկվեն ապահովումից, որը կոչված է վերացնելու համակարգի  «անցքերը» եւ խոցելիությունը: Այնուամենայնիվ, ընկերությունն այնքան էլ ճշգրիտ չէ իր ձեւակերպումներում: Մեկ այլ էջում  Microsoft-ը տեղեկացնում է, որ Windows 8-ը կապահովվի մինչեւ 2023-ի հունվար:

Շփոթմունքն ի հայտ է եկել անվանման մի նրբության պատճառով: Տեխնիկապես  Windows 8 լինելով, համակարգի ավելի նոր` Windows 8.1 եւ մյուս տարբերակները կշարունակեն ստանալ անհրաժեշտ թարմացումները, ի տարբերություն ամենաառաջին  Windows 8-ի, որը երբեմն  Windows 8.0 է կոչվում:

Տվյալ արտադրանքի ապահովման դադարեցումը կարող է պայմանավորված լինել նրա ժողովրդականության պակասով: Ընկերությունն այդ օպերացիոն համակարգի համար պատչեր է թողարկել ընդամենը երեք տարի, մինչդեռ 2001-ին թողարկված հանրահայտ  XP-ի համար ապահովումն ավարտվել է ընդամենը  2014-ին: