Պարսից ծովում Իրանի կողմից ձերբակալված ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի նավաստիներն ազատ են արձակվել, տեղեկացնում է Sky News-ը` վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը:
Առայժմ ԱՄՆ-ի իշխանությունները չեն հաստատել դա, գրում է Gazeta-ն:
Ավելի վաղ ամերիկյան պաշտպանական գերատեսչությունից անունը չհայտնելու պայմանով տեղեկացրել էին, որ հունվարի 13-ին Իրանը ԱՄՆ-ին կփոխանցի ՌԾՈՒ-ի ձերբակալված նավաստիներին:
Նախնական տվյալների համաձայն, ԱՄՆ ՌԾՈՒ-ի երկու գետային պարեկանավ 10 նավաստով մտել էր Քուվեյթի եւ Բահրեյնի արանքում գտնվող Իրանի տարածքային ջրեր: Հաղորդվել էր, որ նավաստիները կատարյալ անվտանգության մեջ են:



























