Panasonic ճապոնական ընկերությունը թափանցիկ հեռուստացույց է մշակել, որի նմուշը ցուցադրվել է Լաս Վեգասի Consumer Electronics Show սպառողական էլեկտրոնիկայի շոուի ժամանակ։
Հեռուստացույցը լուսադիոդային պանել է՝ 65 մատնաչափ անկյունագծով։ Անջատված վիճակում դիսփլեյը պահարանի կիսաթափանցիկ դուռ է հիշեցնում, որը դժվար չէ ինտեգրել ինտերիերում, փոխանցում է Vesti-ն։
Panasonic-ը ենթադրում է, որ նման հեռուստացույցները լայն կիրառում կգտնեն առաջին հերթին կոմերցիոն նպատակներով այնտեղ, որտեղ անհրաժեշտ է առավելագույնս գրավել անցորդների ուշադրությունը։



























