Այսօր առավոտյան 8:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Խորենացի փողոցում` Էրեբունու ոստիկանության շենքի հարեւանությամբ: 077 ՍՍ 63 համարանիշի Hyundai ջիփ մեքենան հարվածել է ВАЗ 2107 մակնիշի 63 ՕՕ 390 համարանիշներով մեքենային, ինչի հետեւանքով 2107-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:

NEWS.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ջիփ մեքենայի վարորդը Հարավային Կորեայի քաղաքացի է, Սեուլի բնակիչ: Նրան ճանապարհային ոստիկանները տեղափոխել են Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, որտեղ էլ պարզվել է, որ կորեացին եղել է անսթափ վիճակում:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:

Վթարված ավտոմեքենեաները քարշակներով տեղափոխվել են տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի