Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 16-ին կամ 17-ին Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի իրականացման շուրջ համատեղ ամփոփ հայտարարություն կանեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, որոնք իրենց հերթին մեջբերում են Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչիի հայտարարությունը։
Արաղչին հաստատել է, որ Իրանը միջուկային համաձայնագրի իրականացման մասին ԱԷՄԳ ամփոփ զեկույցը սպասում է հունվարի 16-ին։



























