Պարզ պրոցեսորով տանկային բազմամասնակցային World of Tanks սիմուլյատորը Sony Playstation վահանակի համար կթողարկվի 2016-ի հունվարի 19-ին: Այդ մասին գրում է «Газета.Ru»-ն վկայակոչելով Wargaming ընկերությանը:
PS4-ի համար խաղի տարբերակը կտարածվի պայմանական-անվճար համակարգով ներխաղային գնումների հետ` իրական փողի դիմաց: Խաղը կապահովի վահանակի բոլոր գործառույթները, որոնց թվում են PS Vita-ի, Share Play-ի վրա հեռավերարտադրությունը եւ խաղային գործընթացը YouTube-ի կամ Twitch-ի վրա վերահեռարձակելու հնարավորությունը:



























