Այսօր, ժամը 5.30-ի սահմաններում Բաղրամյան - Մոսկովյան խաչմերուկում, Բաղրամյան 1 հասցեում BMW մակնիշի 05 ՏՕ 339 համարանիշի ավտոմեքենան բախվել է թիվ 18 էլեկտրասյանը:

NEWS.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ վարորդը` 26-ամյա Արեգ Տիգրանի Սիրակյանը, ուղեւորներ` 19-ամյա Լեւոն Ալենի Նազարյանն ու 20-ամյա Արսեն Վալերիի Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքի վայրում աշխատել է ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի քննիչը: Մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի